Արաղչին խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգի մասին․ IRNA
Կարդացեք նաև
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ժամանել է Ռուսաստան՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման քննարկման նպատակով։ Այդ մասին նա ասել է Պուլկովո միջազգային օդանավակայան ժամանելիս՝ Սանկտ Պետերբուրգում։
Նա նշել է, որ այսօրվա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ լավ հնարավորություն կլինի քննարկելու պատերազմի ընթացքը և գնահատելու ներկա իրավիճակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խորհրդակցություններն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն։
Խոսելով Պակիստան կատարած վերջին այցի մասին՝ Արաղչին այն բնութագրել է որպես «շատ հաջող»՝ նշելով, որ անցկացվել են արդյունավետ քննարկումներ, որոնց ընթացքում դիտարկվել են տեղի ունեցած զարգացումները և այն պայմանները, որոնց դեպքում կարող են շարունակվել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։
Նախարարը շեշտել է, որ բանակցություններում «Իսլամական Հանրապետության պայմանները» հատուկ կարևորություն ունեն․ «Անհրաժեշտ է, որ 40 օր դիմադրությունից հետո իրանական ժողովրդի իրավունքները բավարարվեն, իսկ երկրի ազգային շահերը՝ ապահովվեն»։
Արաղչին նաև նշել է, որ Իրանն և Օմանը, լինելով Հորմուզի նեղուցի առափնյա պետություններ, պետք է պահպանեն կանոնավոր խորհրդակցություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում