«Դիմադրության ճակատը» շարունակում է համակարգված գործել․ Իսմայիլ Քաանի
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդգծելով աջակցությունը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը և անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
Իր ուղերձում գեներալ Քաանին հերքել է իսրայելական կողմի այն պնդումները, թե Լիբանանում դիմադրության ներուժը վերացված է՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Նա ընդգծել է, որ չնայած Իսրայելի և նրա դաշնակիցների լայնածավալ ռազմական և ֆինանսական ներգրավվածությանը, իսրայելական գործողությունների նպատակները չեն իրագործվել։ «Քուդս» ուժերի հրամանատարի խոսքով՝ տարածաշրջանային այն ուժերը, որոնք ընդգրկված են այսպես կոչված «դիմադրության ճակատում», պահպանում են բարձր մակարդակի համակարգվածություն և համախմբվածություն։
Քաանին նաև նշել է, որ այդ կառույցները պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել լիբանանյան և պաղեստինյան կողմերին՝ Իսրայելի կողմից հնարավոր հետագա էսկալացիայի դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում