Մոսկվան համոզված է, որ անթույլատրելի է Իրանում ռազմական գործողություններին վերադառնալ. Դմիտրի Պեսկով

Մոսկվան համոզված է, որ անթույլատրելի է Իրանում ռազմական գործողություններին վերադառնալ. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողջուներ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությունը։

«Մենք կողջունեինք բանակցությունների շարունակությունը և հրադադարի պահպանումը ցանկացած դեպքում։ Մենք կարծում ենք, որ ռազմական գործողությունների վերսկսումը չպետք է թույլատրվի ոչ մի դեպքում. դա չի համապատասխանում մեր գործընկեր Իրանի շահերին, Հորմուզի նեղուցի երկրների շահերին, համաշխարհային տնտեսության շահերին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում