ԱՄՆ գործողությունը զգալիորեն թուլացրել է Իրանին. Մարկո Ռուբիո

ԱՄՆ գործողությունը զգալիորեն թուլացրել է Իրանին. Մարկո Ռուբիո

ԱՄՆ ռազմական գործողությունը էապես թուլացրել է Իրանի ռազմական ներուժը և վատթարացրել երկրի դիրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այժմ նրանց մոտ մնացել է միայն հրթիռների կեսը, չունեն ոչ մի գործարան, նավատորմ և ավիացիա։ Այս ամենը ոչնչացվել է։ Այսպիսով՝ նրանց վիճակը վատացել է, և նրանք դարձել են զգալիորեն ավելի թույլ»,– ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Իրանը ներկայում փորձում է ժամանակ շահել բանակցություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում