Իրանը սպառնում է «աննախադեպ ռազմական քայլերով»՝ ԱՄՆ-ի հետ լարվածության սրման ֆոնին
Կարդացեք նաև
Իրանը կարող է դիմել «աննախադեպ ռազմական միջոցների», եթե ԱՄՆը շարունակի իր գործողությունները Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնում է Press TV-ը՝ հղում անելով իրանական անվտանգության ծառայությունների բարձրաստիճան աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ակտիվությունը կարող է բախվել «գործնական և աննախադեպ» ռազմական պատասխանին։ Նշվում է, որ Իրանի զինված ուժերը, որոնք գործում են «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ղեկավարությամբ, համոզված են, որ զսպվածությունն ունի իր սահմանները։
Հաղորդվում է, որ մինչ այժմ ցուցաբերված զսպվածությունը պայմանավորված էր դիվանագիտական գործընթացներին հնարավորություն տալու ցանկությամբ։ Սակայն իրանական կողմը զգուշացնում է, որ եթե Վաշինգտոնը շարունակի այն, ինչ Թեհրանը բնութագրում է որպես ծովային բլոկադա, ապա կարող է հետևել «այլ բնույթի պատասխան»։
Փորձագետները նշում են, որ իրավիճակի հետագա սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլև համաշխարհային էներգետիկ շուկաների համար՝ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում