Միջուկային սպառնալիքի մակարդակն աճում է Արևմուտքի գործողությունների պատճառով. Մարիա Զախարովա
29/04/2026 17:45
Կարդացեք նաև
Աշխարհում միջուկային սպառնալիքի մակարդակը վերջին տարիներին ակնհայտորեն աճել է Արևմուտքի երկրների գործողություններով ստեղծված ռիսկերի պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այն, որ միջուկային սպառնալիքի մակարդակը վերջին տարիներին բարձրացել է, ինձ թվում է՝ հասկանալի, հանրամատչելի, օբյեկտիվ և համընդհանուր ճանաչում ստացած փաստ է:
Այս երևույթի պատճառը մենք տեսնում ենք հենց ռազմավարական ռիսկերի մեջ, որոնք սրվել կամ վերստին առաջացել են Արևմուտքի երկրների գործողությունների հետևանքով»,- ասել է Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում