Մեսսի. Պորտուգալիայի հետ խաղի վերջնամասը ցավալի ստացվեց

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ Պորտուգալիայի ընտրանու հետ ընկերական խաղում իր թիմը բավականին լավ հանդես եկավ: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների նվազագույն հաշվով հաղթանակով. միակ գոլը 91-րդ րոպեին խփել է Գերրերյրոն:

«Ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրինք, և դա այն է, ինչին ձգտում է մեր մարզիչը: Մրցակցին պրեսինգի էինք ենթարկում և վերահսկում էինք գնդակի տեղաշարժը: Միայն թե խաղի վերջնամասը ցավալի ստացվեց, չէ՞ որ մրցակիցը չէր գրոհում: Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները»,-Մեսսիի խոսքը մեջբերված է «Ole»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում