Բեռլինն ու Վաշինգտոնը գաղտնի խորացնում են ռազմական կապերը․ Politico
30/04/2026 08:57
Կարդացեք նաև
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև հարաբերությունների հրապարակային վատթարացմանը՝ Բեռլինն ու Վաշինգտոնը իրականում գնում են ռազմական համագործակցության խորացման ուղով։
Ինչպես հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Գերմանիայի զինված ուժերի և ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչներին, հոկտեմբերից Գերմանիայի ցամաքային զորքերի հրամանատարությունում (օպերատիվ կառավարման դիվիզիա) կներառվի ամերիկացի բարձրաստիճան սպա՝ գնդապետի կոչումով։ Նա կզբաղեցնի օպերացիաների բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Գերմանական բանակում նշում են, որ այս քայլը նպատակ ունի ամրապնդել համակարգումը ՆԱՏՕ-ի շրջանակում և բարձրացնել զինված ուժերի փոխգործունակությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում