Նեթանյահուին ներում տվեք, և նա կդառնա ազգային հերոս․ Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներում շնորհելու դեպքում երկրի նախագահը կդառնա «ազգային հերոս»։
«Ինձ դուր է գալիս այդ մարդը՝ Հերցոգը։ Նա կդառնա ազգային հերոս, եթե ների Բիբիին։ Ես դա շատ կգնահատեմ»,-ասել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։
Թրամփը նաև Նեթանյահուի դեմ արդեն վեց տարի շարունակվող կոռուպցիոն դատավարությունը բնութագրել է որպես «գինի և սիգարներ»՝ նշելով, որ այն «վատ լույսի տակ է դնում Իսրայելին»։ «Նրա դեմ դատավարություն՝ պատերազմի ընթացքում՞ Դա պարզապես անհավատալի է»,-հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեթանյահուն դիմել էր Հերցոգին՝ ներում ստանալու խնդրանքով՝ պնդելով, որ մեղադրանքների հանելը կնպաստի ազգային միասնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում