Մի հավատացեք լուրերին. Ռեզային խոսել է Գերագույն առաջնորդի մասին
30/04/2026 09:31
Կարդացեք նաև
Իրանի բարձրաստիճան զինվորականներից Մոհսեն Ռեզայիը կոչ է արել հանրությանը անտեսել երկրում տարածվող լուրերը՝ կապված Իրանի Գերագույն առաջնորդի հետ։
Նրա խոսքով՝ «չպետք է լսել այն խոսակցությունները, որոնք տարածվում են Գերագույն առաջնորդի և զինված ուժերի մասին»։
Ռեզային նշել է, որ Գերագույն առաջնորդը «շատ եռանդուն և կենսունակ է», և նման լուրերը նպատակ ունեն սադրել արձագանք՝ նրա կամ նրա շրջապատի կողմից։
Ըստ իրանցի գեներալի՝ այդ կերպ փորձ է արվում բացահայտել առաջնորդի գտնվելու վայրը, որպեսզի հնարավոր լինի հարված հասցնել նրան։ Նա նաև ընդգծել է, որ Խամենեին «առողջ է, ուժեղ և իմաստուն կերպով ղեկավարում է երկիրը»՝ կոչ անելով չուշադրություն դարձնել նման տեղեկություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում