ԱՄՆ-ի ծովային շրջափակումն ուղղված է երկրի ներսում պառակտում մտցնելուն. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումն ուղղված է ներքին պառակտում ստեղծելուն և երկիրը թուլացնելուն։
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է իրանական հասարակությունը բաժանել «կոշտ գծի կողմնակիցների» և «չափավորների»՝ միաժամանակ նավահանգիստների շրջափակման միջոցով ուժեղացնելով տնտեսական ճնշումը ։
Իր ելույթում Ղալիբաֆը նշել է, որ Վաշինգտոնն անցել է ճնշման նոր փուլի՝ համատեղելով տնտեսական միջոցները և տեղեկատվական ներգործությունը, որպեսզի «թուլացնի երկիրը կամ նույնիսկ հասցնի ներքին փլուզման»։
Նա կոչ է արել պահպանելու ազգային միասնությունը՝ այն անվանելով արտաքին ճնշմանը դիմակայելու միակ միջոցը։
ԱՄՆ-ն Իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը սահմանեց, երբ Թեհրանը փակեց Հորմուզի նեղուցը, որը նավթի և գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում