Հորմուզի նեղուցի շուրջ նոր սկանդալ է առաջացրել
30/04/2026 10:50
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կրկին բացելու» համար անհրաժեշտ է օրական մոտ 2 միլիարդ դոլար։
Միաժամանակ հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայիս ծախսերը կազմում են մոտ 1.06 տրիլիոն դոլար տարեկան, իսկ հաջորդ ֆինանսական ցիկլի (2027թ.) համար առաջարկվող բյուջեն կարող է հասնել շուրջ 1.5 տրիլիոն դոլարի։
Այս ֆոնին Թրամփը պահանջում է ևս 732 միլիարդ դոլար՝ Հորմուզի նեղուցը «բացելու» համար, մինչդեռ քննադատները պնդում են, որ մինչև Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը նեղուցը շարունակում էր գործել առանց խափանումների։
Ի դեպ՝ Թրամփը մի լուսանկար է հրապարակել, որտեղ Հորմուզի նեղուցն անվանափոխված է՝ «Թրամփի նեղուց»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում