26.7%-ը ձայնը կտա ՔՊ-ին, 14.1%-ը՝ «Ուժեղ Հայաստանին». «Միասնության թեւերն» էլ է հաղթահարում անցողիկ շեմը. GALLUP International Association
Կարդացեք նաև
Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք: Ըստ «GALLUP International Association»-ի անցկացրած հարցման արդյունքների, ստացվել է հետեւյալ պատկերը. ՔՊ-ին ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, «Ուժեղ Հայաստանին»՝ 14.1%-ը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 8.2%-ը, ԲՀԿ-ին՝ 7,5%-ը, «Միասնության թեւերի» օգտին կքվեարկի 4.2%-ը , «Դեմոկրատիա, օրենք կարգապահություն» կուսակցության օգտին՝ 3.1%-ը:
«Լուսավոր Հայաստանին» իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2․7%-ը , Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝2․3%- ը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝1․9%-ը , «Հանրապետություն» կուսակցությանը՝1․7%-ը , իսկ Քրիստոնեա- Ժողովրդավարական կուսակցությանը՝1․1%-ը ։ Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով 1-ից ցածր միավորներ են ստացել։
Որքանո՞վ եք վստահ Ձեր ընտրության մեջ, այս հարցմանն ի պատասխան՝ 62.7%-ը պատասխանել է, որ լիովին վստահ է եւ կարծիքը չի փոխվի, 10.9%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է: 5.9%-ն ավելի շուտ վստահ չէ, 10.8%-ը ընդհանրապես վստահ չէ, եւ հնարավոր է կարծիքը փոխվի։
Իսկ ՀՀ-ում կայանալիք խորհրդարչանական ընտրությունների ճշգրիտ օրվանից տեղյակ է 1101 քաղաքացիների 60.7 տոկոսը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին է վկայում «GALLUP»-ի իրականացրած հեռախոսային հարցումը։
60.7 տոկոսը ճիշտ է պատասխանել հարցին, ասելով՝ 2026 թվականի հունիսի 7-ին, սակայն 17.5 տոկոսն ասել է այո, բայց սխալ պատասխան է տվել։ 21.8 տոկոսը նշել է, որ գիտի, որ լինելու են խորհրդարանական ընտրություններ սակայն չի մտաբերել, թե հստակ որ օրը։
Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ տեղի ունեցող կեղծիքներին, ապա նշենք, որ հարցվածների 26 տոկոսը նշել է, որ միանշանակ արդար կանցնեն ընտրությունները, 22.3 տոկոսը՝ ավելի շուտ արդար, 20.2 տոկոսը՝ ավելի շուտ կեղծիքներով կանցնեն, իսկ 21.1 տոկոսն էլ նշել է, որ միանշանակ կեղծիքներով կանցնեն։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 10.5 տոկոսը։
Ինչ վերաբերում է անարդար ընտրություններին ու այդ պատճառով փողոցային հավաքներին մասնակլցելուն, ապա հարցվածների 36.6 տոկոսը նշել է, որ միանշանակ այո, կմասնակցեն փողոցային պայքարին, իսկ 9.9 տոկոսը նշել է՝ ավելի շուտ այո, այսինքն գրեթե 45 տոկոսը պատրաստ կլինի փողոցային պայքարին։ 10.2 տոկոսն ավելի շուտ չի մասնակցի, իսկ 39.1 տոկոսը՝ միանշանակ ոչ։ Հարցին դժվարացել է պատասխանել 4.3 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում