Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Մասուդ Փեզեշքիան
30/04/2026 15:33
Կարդացեք նաև
Իրանի ծովային շրջափակումը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի Միացյալ Նահանգներին հասնել իր նպատակներին Իրանի նկատմամբ։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մեր թշնամիները, վերանայելով իրենց մոտեցումը, դիմել են ծովային շրջափակման և ծովային առևտրային ուղիների աշխատանքի սահմանափակման ռազմավարությանը՝ որպես Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք։
Ծովային շրջափակում և սահմանափակումներ մտցնելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանի երկրների շահերին, համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը և որևէ արդյունք չի ունենա»,- ասել է Փեզեշքիանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում