Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսից ստանալ թույլտվություն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար․ ABC News

Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսից ստանալ թույլտվություն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար․ ABC News

Ամերիկյան ABC News-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնում է, որ ԱՄՆ վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Կոնգրեսի օրենսդիրների հետ՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար պաշտոնական թույլտվություն ստանալու նպատակով։

Հաղորդման համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է օրենսդիրների աջակցությունը ստանալ՝ ռազմական լիազորությունների շրջանակը ընդլայնելու համար՝ կապված Իրանի հետ ընթացող լարվածության հետ։

Նշվում է նաև, որ ըստ 1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի (War Powers Resolution), մոտակա օրերին՝ ուրբաթ օրը, ավարտվում է 60-օրյա սահմանափակ ժամկետը, որի ընթացքում վարչակազմը պետք է կամ ավարտի ռազմական գործողությունները, կամ ստանա Կոնգրեսի նոր լիազորություն դրանց շարունակման համար։

Սպիտակ տան և օրենսդիրների միջև քննարկումները, ըստ աղբյուրի, շարունակվում են «ակտիվ փուլում», սակայն դեռևս վերջնական համաձայնություն չի ձևավորվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում