Արաղչին Բայրամովին ներկայացրել է Իրանի կողմից խաղաղության վերաբերյալ վերջին նախաձեռնությունները
01/05/2026 17:37
Կարդացեք նաև
Մայիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Արաղչին հանդիպմանը ներկայացրել է Իրանի վերջին խաղաղ նախաձեռնությունները և Թեհրանի դիրքորոշումը՝ ուղղված տարածաշրջանում ռազմական իրավիճակի դադարեցմանը։
Կողմերը շեշտել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև լարվածության նվազեցման ջանքերի կարևորությունը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում