Արցախցիները մայիսի 4-ին Երևանում ակցիաներ կանցկացնեն

Արցախցիները մայիսի 4-ին Երևանում ակցիաներ կանցկացնեն

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛ արցախցիներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։

Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։

Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ,

Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։

Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։

Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։

Ձեր ներկայությունը կարևոր է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում