Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico
04/05/2026 11:47
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրճատել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը և ուժեղացնել ճնշումը ՆԱՏՕ-ի ու ԵՄ երկրների վրա, եթե Հանրապետական կուսակցությունը վատ արդյունք ցուցաբերի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։ Այս մասին գրում է «Politico» թերթը՝ հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։
Հրատարակության զրուցակցի կարծիքով՝ Թրամփն այս քայլին կդիմի հիմնական ընտրազանգվածի աջակցությունը վերադարձնելու նպատակով։ Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման «էլ ավելի վատթարացման» ռիսկ է առկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում