Արցախը մատաղ անելու գործընթացի քավորը խաղաղություն է անվանում Հայրենիքի հանձնումը և ցեղասպանության ուրացումը. Միհրան Հակոբյան

Արցախը մատաղ անելու գործընթացի քավորը խաղաղություն է անվանում Հայրենիքի հանձնումը և ցեղասպանության ուրացումը. Միհրան Հակոբյան

«Այս երկիրը 8 տարի առաջ այս սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դեֆակտո արբանյակ: Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը և որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում, և որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտումն են»:

Այս խոսքի հեղինակը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է՝ Հայկական Արցախը մատաղ անելու գործընթացի քավորը: Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Ամերիկայի նախագահի համար թքաման աշխատող այս եվրայոնջան (ըստ Նիկոլի լեկսիկոնի) խաղաղություն է անվանում հազարամյա Հայրենիքի հանձնումը և ցեղասպանության ուրացումը: Այն ցեղասպանության, որի ժխտման քրեականացման օգտին քվեարկել է իր իսկ երկրի Ազգային ժողովը:

Ամերիկայի նախագահի այս թքամանը «Ռուսաստանի դեֆակտո արբանյակ է» անվանում այն Հայաստանին, որը հայկական Երկրորդ Հանրապետության գոյության, այդտեղ ապրող 150.000 հայերի ռազմաքաղաքական երաշխավորն էր: Այն Հայաստանին, որի Զինված ուժերը Օմարի բարձունքից մինչև Հորադիզ կազմը պատրաստ կանգնած էին ու թշնամուն խաղաղություն էին պարտադրում:

Պարզ է, որ Ամերիկայի նախագահի սույն թքամանը պետք է ծափ տա «թավշյա հեղափոխությանը», որովհետև դրա արդյունքում է Հայաստանի ժեխապետը դարձել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների թքամանը, ով ծախելով հայրենակիցների թափած արյունն ու Հայրենիքը՝ Մակրոնի նման եվրակլոունների մոտ հակառուսականության տնազ է աշխատում:

Տրամաբանությունը հուշում է, որ եթե Ամերիկայի նախագահի այս թքամանի համար հերոսը Ալիևի ու Էրդողանի թքաման Նիկոլն է, ապա Ֆրանսիայի պատմության սրա սիրած հերոսը պետք է որ մարշալ Պետենը լինի»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում