19.1 C
Yerevan

Քրդական ուժերը Քոբանիի կենտրոնում 6 շինություն են ազատագրել ԻՊ-ից

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Քրդական ինքնապաշտպանական ուժերը «Իսլամական պետությունից» ազատագրել են սիրիա-թուրքական սահմանին գտնվող Քոբանի քաղաքի մեծ մասը: Այս մասին հայտնել են քաղաքի բնակիչները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանց խոսքով, քաղաքի կենտրոնում գտնվող 6 շինություններն ազատագրվել են ահաբեկիչներից: Բացի այդ, առգրավվել են մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք:

Տեղեկություններ կան, որ ծայրահեղականների ձեռքում մնացել է քաղաքի 20 տոկոսը:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ, ռազմական գործողությունների ընթացքում 23 ահաբեկիչներ են սպանվել: Քոբանիի հարավային և հարավ-արևելյան հատվածներում շարունակվում են թեժ բախումները: ԻՊ-ի անդամները փոձում են վերահսկողություն հաստատել քաղաքի վրա:

Քրդական աղբյուրների տեղեկացմամբ, 65 օր շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ը և իր դաշնակից երկրները վերջին մի քանի օրում ավելի քան 30 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Քոբանի քաղաքի ուղղությամբ 11 օդային հարված է ուղղվել:

spot_imgspot_img