Լիբանանը եվրոպական ուժերի տեղակայման տարբերակ է դիտարկում՝ ՄԱԿ առաքելության ավարտին ընդառաջ

Լիբանանը եվրոպական ուժերի տեղակայման տարբերակ է դիտարկում՝ ՄԱԿ առաքելության ավարտին ընդառաջ

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է քննարկել Ֆրանսիայի և այլ եվրոպական պետությունների ռազմական ներկայության պահպանումը երկրի հարավում՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր Լիբանանում (UNIFIL) առաքելության նախատեսվող դուրսբերումից հետո։

Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Բեյրութը ողջունում է եվրոպական երկրների պատրաստակամությունը՝ շարունակելու իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ աջակցելու լիբանանյան բանակին անվտանգության և կայունության պահպանման գործում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ հնարավոր տեղակայման ձևաչափն ու իրավական շրջանակը պետք է հստակեցվեն շահագրգիռ երկրների և ՄԱԿ-ի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում