Գերմանիան ռազմական նավ է ուղարկում՝ հնարավոր մասնակցության համար Հորմուզի նեղուցում
06/05/2026 11:07
Կարդացեք նաև
Գերմանական ականազերծող Fulda նավն, ուղարկվել է Միջերկրական ծով՝ հետագա հնարավոր վերատեղակայմամբ դեպի Հորմուզի նեղուց, հաղորդում է Kieler Nachrichten-ը։
Տեղեկությունների համաձայն՝ նավը կարող է տեղափոխվել տարածաշրջան, եթե առաջանա նման անհրաժեշտություն՝ կապված նավարկության անվտանգության ապահովման հետ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցում ծովային ուղիների անվտանգության ապահովմանը։ Նրա խոսքով՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում Գերմանիան պատրաստ է ներգրավվել այդ գործընթացում, այդ թվում՝ ռազմական միջոցներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում