Պակիստանը նախատեսում է հաջորդ շաբաթ հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
06/05/2026 19:17
Կարդացեք նաև
Պակիստանը նախատեսում է հաջորդ շաբաթ հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Իսլամաբադը ակնկալում է, որ կողմերը «նախնական» համաձայնության կհասնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցից առաջ, որը նախատեսվում է մայիսի 14-15-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում