17.1 C
Yerevan

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող ներկայացում է պատրաստվում

Նմանատիպ

Թուրքիայում կստեղծվի Էրդողանի անվան թանգարան

Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան...

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Թուրքակական «Օզգյուր սանաթ» (թարգմանաբար` «Ազատ արվեստ») թատրոնի հիմնադիր, դրամատուրգ Օզգյու Օզջանի հեղինակած «Դե գնացին» պիեսի հիման վրա կբեմադրվի ներկայացում, որը կներկայացնի Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական ilerihaber.org-ը:

Խոսելով նման պիես ստեղծելու մասին` Օզջանը նշել է, որ Թուրքիայում փոքրամասնությունների հարցը չի սկսվել և ավարտվել միայն 1915 թվականով, այն այսօր էլ շարունակվում է: «Պիսեը գրելիս թեմային մոտեցել եմ այն տեսանկյունից, թե այս հարյուր տարում ինչը փոխվեց կամ չփոխվեց և աշխատել եմ հարցերի պատասխանը գտնել կամ այն հարցնել հանդիսատեսից: Կոտորածների նկատմամբ լուռ մնացող մարդիկ կոտորածները նախաձեռնողների չափ մեղավոր են»,- նշել է Օզջանը: Նա տեղեկացրել է, որ բեմադրությունն իրականացնելու է ռեժիսոր Նիհաթ Մյուրշիթփընարը, իսկ պիսեում օգտագործվող երաժշտության հեղինակը Այշե Թյությունջուն է:

Պիեսում գործողությունները զարգանում են սեփական հողից կտրված մարդկանց արտերկրում` Անթո քեռու արվեստանոցում հանդիպելու ժամանակ: Օզջանը հայտնել է, որ ներկայացման բեմականացման հետ կապված իրենք լուրջ դժվարությունների են հանդիպել: Մասնավորապես մեծ խնդիր է դարձել բեմ գտնելը, «քանի որ թեման առնչվում է հայերի և 1915 թվականի հետ»: Նա տեղեկացրել է նաև, որ ներկայացումը թարգմանվելու է նաև հայերեն:

spot_imgspot_img