24.1 C
Yerevan

Էրդողանը ծիծաղեցրել է գերմանացիներին

Նմանատիպ

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Թուրքիայում կստեղծվի Էրդողանի անվան թանգարան

Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան...

Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից առաջ մահմեդականների կողմից հայտնաբերվելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհեթեթ հայտարարությունը Իսպանիայից հետո ծիծաղով է ընդունվել նաեւ Գերմանիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանի այդ հայտարարությանը գերմանական «Թագեսցայթունգ» թերթը պատասխանել է ծաղրանկարով:

Ծաղրանկարում պատկերված է, որ Կոլումբոսը Կուբա հասնելու ժամանակ տեսնում է «Էրդողանն այստեղ էր»` Թուրքիայի դրոշով գրություն եւ զարմանում: Ծաղրանկարի տակ էլ գրված է. «1492 թվականին Ամերիկան Կոլումբոսը չի հայտնագործել»:

Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների գագաթնաժողովի վերջում ունեցած ելույթում Էրդողանն ասել էր, թե 1178 թվականին այսինքն` Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկայի աշխարհամաս են հասել մահմեդական ծովայինները: Նրա խոսքով` Կոլումբոսը նույնիսկ իր հուշերում խոսել է Կուբայի ափեր հասնելու ժամանակ սարի գլխին մզկիթ տեսնելու մասին:

Ինքնության հաստատման խնդիր ունեցող Թուրքիայի նախագահի այդ անհեթեթ «հայտնագործությունը» հումորով է ընդունվել աշխարհում:

spot_imgspot_img