Չինաստանի պաշտպանության նախկին նախարար Լի Շանֆուն կոռուպցիայի համար դատապարտվել է մահապատժի

Չինաստանի պաշտպանության նախկին նախարար Լի Շանֆուն կոռուպցիայի համար դատապարտվել է մահապատժի

Չինաստանի ռազմական դատարանը ՊՆ նախկին նախարար Լի Շանֆուին կոռուպցիայի համար դատապարտել է մահապատժի՝ կատարման երկու տարվա հետաձգմամբ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Լի Շանֆուն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ և դատապարտվել է մահապատժի՝ դատավճռի կատարման երկու տարվա հետաձգմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լի Շանֆուն դատապարտվել է նաև քաղաքական իրավունքներից ցմահ զրկման և ամբողջ անձնական գույքի բռնագրավման։ Երկամյա հետաձգման ժամկետը լրանալուց հետո դատավճիռը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի մեղմացման հնարավորության։

Գեներալ Լի Շանֆուն երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել էր 2023 թվականի մարտին՝ Չինաստանի խորհրդարանական նստաշրջանի արդյունքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում