Սկսվեց այն, ինչն անխուսափելի էր. տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

Սկսվեց այն, ինչն անխուսափելի էր. տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բոլոր հետևանքներով: Քաղաքական հիշողություն ունեցողները պետք է, որ հիշեն և հասկանան, թե ինչպես նույնը տեղի ունեցավ տարիներ առաջ Ուկրաինայի պարագայում և ինչի դա հանգեցրեց:Խնդիր է, որ նրանք դա անում են: Խնդիր է նաև այն է, որ դա անելու քաղաքական հնարավորություն նրանց տրվել է: Դրա բացասական կողմերը և ռիսկերը այս իշխանությունից ոչ ոքի ոքի վրա չի անդրադառնալու, այլ անդրադառնալու է հայ ժողովրդի վրա:

Ամեն դեպքում մայիսի 9-ից առաջ Ռուսաստանի ֆիզիկոսներին, երկրաբաններին պետք է զգուշացնել, որ Հայաստանի իշխանությունը փոխել է նույնիսկ Հայաստանի աշխարհագրական դիրքը: Մարդիկ տեղյակ լինեն, որ իրենց ռազմաբազան կոնտինգենտով, զինտեխնիկայով, ֆինանսական ու կորպորատիվ կապիտալով, էներգետիկ ու լոգիստիկ հանգույցներով , ՌԴ քաղաքացիներով, ու կապիտալ ներդրումներով երեկվանից աշխարհագրական դիրքով հայտնվել է Լիխտենշտեյնի ու Լյուքսեմբուրգի ուղիղ արանքում:
P.S.Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում