ԱՄԷ-ն գաղտնի նավթատարներ է անցկացրել Հորմուզի նեղուցով՝ անջատելով հետևման համակարգերը․ Reuters

ԱՄԷ-ն գաղտնի նավթատարներ է անցկացրել Հորմուզի նեղուցով՝ անջատելով հետևման համակարգերը․ Reuters

Reuters-ի տեղեկություններով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին շրջանում մի քանի նավթատարներ են անցկացրել Հորմուզի նեղուցով՝ անջատելով դրանց տեղորոշման համակարգերը՝ հնարավոր իրանական հարձակումներից խուսափելու համար։

Գործակալությունը, հղում անելով ոլորտի աղբյուրներին և նավագնացության տվյալներին, նշում է, որ փոխադրված ծավալները զգալիորեն փոքր են՝ համեմատած պատերազմի սկսվելուց առաջ եղած արտահանման մակարդակների հետ։ Սակայն իրավիճակը ցույց է տալիս, թե ինչ ռիսկերի են պատրաստ գնալ նավթ արտադրողներն ու գնորդները՝ մատակարարումները շարունակելու համար։

Ըստ Reuters-ի՝ Պարսից ծոցի մյուս խոշոր արտադրողները՝ Իրաքը, Քուվեյթը և Քաթարը, կամ ամբողջությամբ դադարեցրել են վաճառքները, կամ կտրուկ նվազեցրել գները՝ նոր գնորդներ ներգրավելու նպատակով։ Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան մատակարարումները շարունակում է իրականացնել միայն Կարմիր ծովի միջոցով։

Kpler հարթակի և SynMax արբանյակային տվյալների վերլուծության համաձայն՝ ապրիլին Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը կարողացել է Պարսից ծոցի տերմինալներից արտահանել առնվազն 6 միլիոն բարել նավթ՝ չորս նավթատարներով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ բեռների մի մասը տեղափոխվել է նավից նավ և այնուհետև հասցվել Հարավարևելյան Ասիայի նավթավերամշակման գործարաններ, իսկ մյուս մասը պահեստավորվել է Օմանում կամ ուղարկվել անմիջապես Հարավային Կորեայի նավթավերամշակման ձեռնարկություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում