ԱՄՆ-ն ու Իրանը մոտենում են ժամանակավոր համաձայնության, բայց գլխավոր տարաձայնությունները պահպանվում են․ Reuters
Կարդացեք նաև
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն և Իրանը շարժվում են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ժամանակավոր համաձայնության ուղղությամբ, թեև հիմնական վիճահարույց հարցերը դեռևս լուծված չեն։
Ըստ հրապարակման՝ Թեհրանը քննարկում է մեկ էջից բաղկացած առաջարկ, որը նախատեսում է դադարեցնել պատերազմը, վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և առաջիկա 30 օրվա ընթացքում սկսել ավելի լայն բանակցություններ։
Մոտ ապագայում հնարավոր է առաջընթաց լինի կողմերի միջև բանակցություններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով Պարսից ծոցում մնացած նավերի հարցի վերաբերյալ։
Միաժամանակ նշվում է, որ նախագծում չեն ներառվել ԱՄՆ-ի հիմնական պահանջները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի, հրթիռային համակարգերի և տարածաշրջանային դաշնակից խմբավորումների հետ։
Իրանական պաշտոնյաները շարունակում են կասկածանքով վերաբերվել առաջարկին՝ այն բնութագրելով ոչ թե իրատեսական համաձայնություն, այլ «ամերիկյան ցանկությունների ցուցակ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում