Հզոր պայթյունների ձայներ Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքում․ իրավիճակը շարունակում է մնալ անհստակ
Կարդացեք նաև
Իրանի հարավային նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքում ուշ երեկոյան արձանագրվել են մի շարք հզոր ձայներ, որոնք, ըստ տեղացիների, հիշեցրել են պայթյուններ։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Դեպքի վերաբերյալ առաջին ահազանգերը տարածվել են բնակիչների կողմից, սակայն այս պահին դեռևս հստակ չէ ոչ ենթադրյալ էպիկենտրոնի վայրը, ոչ էլ տեղի ունեցածի բնույթը։
Տեղական իշխանություններն ու օպերատիվ ծառայությունները սկսել են միջադեպի հանգամանքների ուսումնասիրությունը։ Տարածաշրջանային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական հետաքննությունը ակտիվ փուլում է, և մասնագետները դիտարկում են տարբեր վարկածներ՝ ներառյալ հնարավոր տեխնածին միջադեպերը կամ նավահանգստի արդյունաբերական գոտում տեղի ունեցած ակտիվությունը։
Չնայած լարված իրավիճակին՝ այս պահի դրությամբ զոհերի, տուժածների կամ ենթակառուցվածքների լուրջ վնասների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում