26.1 C
Yerevan

Գործատուներն իրենց ապագա աշխատողին հանդիպեցին մայր բուհում

Նմանատիպ

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 16 մլն․ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի համար

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության...

Երևանի պետական համալսարանում մեկնարկեց առաջին միջբուհական աշխատանքի տոնավաճառը, որտեղ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 100 կազմակերպություններ հնարավորություն ունեն ծանոթանալու աշխատանք փնտրող մասնագետների հետ: Տոնավաճառի բացման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ գործարար համայնքը մեծ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու տոնավաճառին, ինչն էլ ապացուցում է տոնովաճառի մասնակիցների թիվը: «Սա լավ հնարավորություն էր գործատուների համար ծանոթանալու որակյալ մասնագետների հետ: Բուհը և գործարար աշխարհը պետք է իրար հետ կապված լինեն սերտ կապերով, քանի որ առանց դրա հնարավոր չէ ձևավորել աշխատաշուկա և ուսանողներին աշխատանքի տեղավորել: 21-րդ դարում համալսարանները, առանց աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու և գործատուների հետ կապի մեջ լինելու չեն կարող լիարժեք մասնագետներ պատրաստել: Ահա թե ինչու, մտահոգված լինելով այս ամենով` մենք որոշեցինք հանդիպման հանարվորություն ստեղծել գործարար համայնքի և ուսանողների համար: Սա առաջին խոշոր տոնավաճառն է, որտեղ լայն շրջանակով ներկայացված է գործարար համայնքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանն էլ կարևորեց նման տոնավաճառների կազմակերպումը` ընդգծելով, որ ուսանողները հնարավորություն ունեն կարիերան սկսել հենց այստեղից` իրենց ունակություններն ի սպաս դնելով Հայաստանի Հանրապետությանը: «Այսօր շատ կարևոր է ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլև այն ի սպաս դնել երկրի զարգացմանը: Այս միջոցառումը համագործակցության լավագույն օրինակ է, որը նաև հնարավորություն է տալիս ուսանողներին հանդիպել պոտենցիալ գործատուների հետ: Լավ ուսանողները, ովքեր նաև լավ մասնագետներ են դառնում, նպաստում են ծառայությունների և աշխատաշոիկայի որակի բարձրացմանը»,- ասաց նա:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցում են հայաստանյան առաջատար բուհերը: Հաջորդ տարի միջացառման կազմակերպիչն Ագրարային համալսարանն է լինելու: Տոնավաճառի շրջանակներում նախատեսվում է «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխհամագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական կլոր սեղան-քննարկում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 16 մլն․ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի համար

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության...