Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Յուրի Ուշակով
09/05/2026 15:28
Կարդացեք նաև
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բանակցությունների մասին ոչ ոք չի խոսել, առայժմ դադար է վերցվել, և հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- նշել է նա: