Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը․ Աբբաս Արաղչի

Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը․ Աբբաս Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Քուվեյթը Պարսից ծոցում «ապօրինաբար հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու»։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մի կղզու մոտ, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի դեմ գործողությունների համար։

«Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և վերապահում ենք պատասխան քայլերի իրավունքը»,-նշել է Արաղչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում