Իրանի դեմ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող․ Աբբաս Արաղչի

Իրանի դեմ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող․ Աբբաս Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը ռազմական լուծում չունի․ փոխանցում է Al Jazeera-ն։

«Մենք սովոր ենք այս սպառնալիքներին․ նրանք երկար ժամանակ կրկնում են իրենց սպառնալիքները տարբեր ձևերով, բայց նրանք գիտեն, որ այս սպառնալիքներից և նույնիսկ իրենց սկսած պատերազմից որևէ արդյունք չեն ստացել և չեն ստանալու», – ասել է նա:

Արաղչին ընդգծել է, որ Իրանի հետ կապված հարցերը ռազմական լուծումները պետք է փնտրել այլ վայրերում, բայց ոչ մարտի դաշտում՝ հավելելով, որ Իրանը «չի խոնարհվի» հակառակորդների առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում