ԵՄ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ եվրոյի անօդաչու սարքերի փաթեթ է պատրաստում
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը մոտենում է Ուկրաինայի համար նախատեսված 6 միլիարդ եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքերի աջակցության փաթեթի ձևավորման ավարտին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարվածները։
«Մինչ Ռուսաստանը բացահայտորեն ծաղրում է դիվանագիտական ջանքերը, մենք շարունակում ենք ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը։ Մենք ավարտին ենք հասցնում 6 միլիարդ եվրոյի անօդաչու սարքերի աջակցության փաթեթի ձևավորումը։ Միաժամանակ շարունակում ենք ավելի խիստ պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա»,-գրել է նա X սոցիալական հարթակում։
Ֆոն դեր Լայենի հայտարարությունը հնչում է Ուկրաինայում ռազմական գործողությունների նոր սրման և արևմտյան երկրների կողմից Կիևին աջակցության ընդլայնման ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում