Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում
15/05/2026 13:16
Կարդացեք նաև
Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ խուզարկությունները ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակներում են
Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում