Կիևը հարվածած ռուսական հրթիռներում հայտնաբերվել են արևմտյան բաղադրիչներ․ FT

Կիևը հարվածած ռուսական հրթիռներում հայտնաբերվել են արևմտյան բաղադրիչներ․ FT

Ռուսական այն հրթիռները, որոնցով հինգշաբթի հարվածներ էին հասցվել Կիևին, պարունակել են արևմտյան արտադրության բաղադրիչներ։ Այս մասին հայտնում է Financial Timesը՝ հղում անելով ուկրաինացի մասնագետների և անկախ փորձագետների տվյալներին։

Նրանց գնահատմամբ՝ Х-101 տեսակի թևավոր հրթիռներից յուրաքանչյուրում հայտնաբերվել է ավելի քան 100 օտարերկրյա դետալ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Նիդերլանդների ընկերությունների արտադրած միկրոչիպեր։

Հոդվածում նշվում է, որ որոշ բաղադրիչներ արտադրվել են արդեն այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն ուժի մեջ էին, ինչը, ըստ փորձագետների, կարող է վկայել սահմանափակումների շրջանցման մասին։

Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը Կիևի բնակելի շենքերից մեկի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել էր 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում