«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ
16/05/2026 14:16
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ։ Կուսակցությունը պնդում է, որ Հանրայինը զրպարտություն է տարածել՝ մայիսի 3-ին «Կիրակնօրյա լուրեր» թողարկման ժամանակ հայտարարելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է (ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ)։
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է հերքել զրպարտությունը, քանի որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում