Եթե Փաշինյանը վերընտրվեց, Հայաստանի ապագայի հարցերը լուծվելու են Բաքվում կամ Անկարայում․ Զաքարյան
Կարդացեք նաև
Արդյունքում Ալիևը «քարտ բլանշ» ստացավ՝ Թուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Իսրայելի և այլ երկրների «աջակցությամբ» հարձակվելով ու օկուպացնելով Արցախի զգալի մասը:
Կրկին զարգացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ, օգտվելով հայ-ռուսական վատացող հարաբերություններից՝ Ալիևը նախ բլոկադայի ենթարկեց, ապա ռազմական նոր ագրեսիայի միջոցովամբողջովին հայաթափեց Արցախը: Արևմուտքը կրկին ոչնչով չօգնեց Արցախին ու Հայաստանին: Իսկ ռուսական խաղաղարարներն դարձան արցախահայության բռնի տեղահանման լուռ վկաները:
Արցախի օկուպացիայից հետո, Ալիևն ու Փաշինյանն անցան հաջորդ պարտիային՝ Սյունիքին («Զանգեզուրի միանցք»), և ԹՐԻՓՓ-ի գաղափարը նրանց տարավ Վաշինգտոն: Զուգահեաբար, օգտվելով հայ-ռուսական ավելի վատացող հարաբերություններից, իր հակառուսական օրակարգերով ու էներգետիկ շահերով, ԵՄ-ն շտապում է տեղավորվել Հարավային Կովկասում:
Կարծում եք ԵՄ-ի գալուց շահելու է Հայաստանի Հանրապետությու՞՞նը: Իհարկե ո՛չ: Նորից շահելու է Ադրբեջանը: Հայ-ռուսական հարաբերությունների վատացման ֆոնի վրա, Ալիևը կրկին սերտացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով իր վրա վերցնել այն ֆունկցիաները, որոնք դեռ ունի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում (այդ թվում նաև Արևմուտքի դաբրոյով): Ալիևը հույս ունի նաև, սահմանազատման անվան տակ արմատավորվել Հայաստանում, ՀՀ-ում բնակեցնել ադրբեջանցիերի որոշ զանգված, խաղաղության անվան տակ լիովին խարխլել ՀՀ անվտանգությունը, թուլացնելով տնտեսությունը՝ մեծ թափ հաղորդել արտագաղթին, տարբեր պատրվակներով քանդել ազգային կուսակցությունները, ազգային եկեղեցին ու ազգային օրակարգերը (անգիտակից մարդկանց մի մասը դա կողջունի) և այլն:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օդ ու ջրի պես պետք է Իլհամ Ալիևին՝ հակառուսական (պրոթուրքական) վերջին պարտիան՝ Հայաստանի շահերի հաշվին խաղարկելու համար: Արևմուտքը դեմ չի, որովհետև իր համար միևնույն է, Հարավային Կովկասում գործ կունենա Բաքվի՞ հետ, թե՞ Երևանի հետ: Կարևորն իրենց շահերն են: Նույն կերպ են մտածում նաև ՌԴ-ում: