Փեհլևին Թրամփին կոչ է արել «ավարտին հասցնել» Իրանի հարցը
Կարդացեք նաև
Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փեհլևին, Politico-ին տված հարցազրույցում կոչ է արել Դոնալդ Թրամփին ավելի վճռական քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ՝ հայտարարելով, որ այժմ «հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել»։
Փեհլևին նշել է, որ «երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ» և ընդգծել, որ անորոշ քաղաքականությունը չի կարող համոզել իրանցիներին ԱՄՆ-ի լուրջ մտադրությունների հարցում։
«Հետևեք ընտրված կուրսին։ Ավարտին հասցրեք գործը»,-ասել է նա՝ Իրանի իշխանություններին համեմատելով «վիրավոր գազանի» հետ։
Նրա խոսքով՝ Իրանի ժողովրդի մեծ մասը ներկայիս զարգացումները դիտարկում է որպես «ազատագրման արշավ»։ Փեհլևին նաև պատմական զուգահեռ է անցկացրել՝ ասելով. «Պատկերացրեք, որ դուք ֆրանսիացի եք՝ ապրելով նացիստական օկուպացիայի պայմաններում, և դաշնակիցները վայրէջք են կատարում Նորմանդիայում»։
Նա նաև հայտարարել է, որ Իրանում քաղաքական փոփոխությունների դեպքում միայն առաջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսությունը կարող է ստանալ ավելի քան 1 տրիլիոն դոլարի տնտեսական ազդեցություն՝ առևտրի և բիզնեսի ակտիվացման շնորհիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում