16.1 C
Yerevan

Թուրքերը ևս ծաղրում են Ամերիկան հայտնագործած իրենց նախագահին

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ամերիկան մուսուլմանների կողմից հայտնաբերվելու մասին անհեթեթ հայտարարությունը շարունակում է վերջինիս ծիծաղի առարկա դարձնել: Տարբեր լրատվական և ժամանցային պարբերականներ չեն դադարում անդրադառնալ թեմային` միաժամանակ այն պատկերելով ծաղրանկարներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս անգամ թուրքական Penguen կոմիկ շաբաթաթերթի հերթական համարը լույս է տեսել Էրդողանի ծաղրանկարով:

Նկարում Էրդողանը մատիտով Լեոնարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզայի նկարի վրա մզկիթ է նկարում: Շապիկին գրված են հետևյալ տողերը. «Նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մուսուլմանները, այլ ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը, ասել է. «Կուբայի այդ սարի վրա մզկիթ կսազի»»:

Ավելի վաղ Էրդողանի հայտարարությանը ծաղրանկարով պատասխանել էին իսպանական և գերմանական պարբերականները:

Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների գագաթնաժողովի վերջում ունեցած ելույթում Էրդողանն ասել էր, թե 1178 թվականին այսինքն` Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկայի աշխարհամաս են հասել մահմեդական ծովայինները: Նրա խոսքով` Կոլումբոսը նույնիսկ իր հուշերում խոսել է Կուբայի ափեր հասնելու ժամանակ սարի գլխին մզկիթ տեսնելու մասին:

spot_imgspot_img