Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից. Փեզեշքիան
18/05/2026 18:32
Կարդացեք նաև
Իրանը մտադիր չէ նահանջել իր պահանջներից, որոնք ներկայացվում են ամերիկյան կողմին՝ հակամարտության կարգավորման նպատակով։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք խոնարհվի որևէ ուժի առաջ և հանուն հարմարավետության չենք զոհաբերի մեր երկրի արժանապատվությունը: Մենք պատվով ենք վարում բանակցությունները և չենք պատրաստվում նահանջել»,- ասել է Փեզեշքիանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում