ԵԽԽՎ-ն Սաֆարովին ներում շնորհելը դատապարտող բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին այն հարցում, որ վերջինս, օգտագործելով ԵԽ կոնվենցիաներից մեկը, դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապես հետո ազատ է արձակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Միացյալ Թագավորության պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման կազմված և Բրյուսելում անցկացված քննարկումների արդյունքում ընդունված բանաձևում նշվում է, որ «Դատապարտված անձանց արտահանձնման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում բարեխիղճ սկզբունքների և օրենքի գերակայության խախտում է»:

Բանաձևում նշվում է, որ Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանաներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար 2007 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարիայում 8 տարի բանտարկված մնալուց հետո նա արտահանձնվել էր Ադրբեջանին այն կոնվեցնիայի հիմունքներով, որը թույլ է տալիս օտարերկրացի կալանավորներին, մարդասիրական նկատառումներից ելնելով, տեղափոխել իրենց երկիր: Սակայն Ադրբեջան հասնելուն պես Սաֆարովին դիմավորել էին իբրև ազգային հերոսի և համաներում շնորհել նրան: ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդունած բանաձևում նշվում է, որ կոնվենցիան չի նախատեսում անմիջապես ազատ արձակել բանտակայլներին հայրենիք վերադարձնելուց հետո:

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում