Դատարկ սեղանի շուրջ, բայց իմաստության առատությամբ մեկուսարանում նշել են Բագրատ Սրբազանի 55-ամյակը
20/05/2026 11:52
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանի ազատազրկման 330-րդ օրը` մայիսի 20-ին, նրա 55-րդ տարեդարձն է:
ԱԱԾ մեկուսարանում տոնել են Սրբազան Հոր տարեդարձը։
«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը:
Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Նշենք, որ «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը ներկայացրել է, թե ինչպես կարող եք շնորհավորել Բագրատ Սրբազանի տարեդարձը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում