Պատահական չէ, որ ընդդիմության դեմ օպերացիաները համընկել են ՀՀ ժամանող «եվրամասնագետների» հետ․ Արմեն Աշոտյան
20/05/2026 12:45
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Եվրամիության «մասնագիտացված» խումբը, վստահաբար, չի արձանագրելու եւ չի բարձրաձայնելու այն մասին, որ հենց նիկոլենք են դիմում ապատեղեկատվությանը եւ մանիպուլյացիաների։
Վերջերս Բրյուսելից Երեւան գործուղված իբր թե նախընտրական հիբրիդային ֆիլտրը հաստատ չի ֆիքսելու ոչ «ղարաբաղցիների» ռոլիկը, ոչ էլ «Կարապետյանը ФСБ ագենտ է» հիմար եւ տկարամիտ իշխանական ինֆո-ներառկումները որպես ընտրություններին միջամտելու ցայտուն հնարքներ։
Հեչ պատահական չէ, որ ընդդիմության դեմ նման օպերացիաները համընկել են Հայաստան ժամանող «եվրամասնագետների» հայտնվելու հետ»: