28.1 C
Yerevan

Նավթի գների անկումը Ադրբեջանում հսկայական կորուստների պատճառ է դարձել

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ համաշխարհային շուկայում նավթի գներն 80 դոլարից իջնելու հետ կապված Ադրբեջանի նավթի հիմնադրամի օրական կորուստն անցնում է 110 մլն դոլարից: 

Նրա խոսքով` նավթի համաշխարհային գների անկումից Ադրբեջանի նավթի հիմնադրամի այդչափ մեծ կորուստը նաև պայմանավորված է Ռուսաստանի արտարժույթի` ռուբլու էժանացման հետ, քանի որ այն ազդում է հիմնադրամի` Ռուսաստանում պահվող ակտիվների վրա:

«Ադրբեջանի նավթի հիմնադրամը Ռուսաստանի ՎՏԲ բանկում 500 մլն ռուբլու չափով բաժնետեր է: Բաժնետոմսերի արժեզրկման գործընթացը նվազեցնում է Ռուսաստանում Ադրբեջանի ներդրումների եկամտաբերությունը: Այսինքն, փաստորեն, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռեսուրսներ է կորցնում Ռուսաստանի ազգային արժույթի արժեզրկումից: Համաշխարհային շուկայում նավթի գնի էժանացումն, անխոս, նվազեցնելու է Ադրբեջանի եկամուտները: Նավթի գնի 110 դոլարից 84 դոլար ընկնելը Ադրբեջանի համար օրական 110 մլն դոլար կորուստ է նշանակում: Կորուստներն ամեն օր գնալով ավելի են մեծանում», -ասել է Իբադօղլուն:

Ադրբեջանցի տնտեսագետի կարծիքով` նավթի վրա հիմնված տնտեսություն ունեցող Ադրբեջանի համար եկամուտների նվազումը կառավարությանը հարկադրելու է առաջին հերթին նվազեցնել մի շարք ներդրումային ծախսեր:

Ադրբեջանի պետական բյուջեն մոտ 90 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների եւ նավթամթերքների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 2014 թվականի պետբյուջեում նավթի մեկ բարելի դիմաց գինը սահմանված է 100 ԱՄՆ դոլար:

spot_imgspot_img