Fars գործակալությունը մանրամասներ է հայտնել Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնությունից
24/05/2026 09:34
Կարդացեք նաև
Իրանական Fars News Agency տեղեկատվական գործակալությունը հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր փոխըմբռնման հուշագրի որոշ դրույթներ։
Գործակալության փոխանցմամբ՝ համաձայն վերջին հաղորդագրությունների, հուշագրի ստորագրման դեպքում Հորմուզի նեղուցը շարունակելու է մնալ Իրանի վերահսկողության ներքո։
Նշվում է, որ թեև Իրանը համաձայնել է վերականգնել նեղուցով անցնող նավերի քանակը մինչև պատերազմից առաջ եղած մակարդակ, դա որևէ կերպ չի նշանակում «ազատ անցում» կամ նախկին ստատուս-քվոյի լիարժեք վերականգնում։
Հաղորդագրության համաձայն՝ նեղուցի կառավարումը, երթուղիների սահմանումը, անցման ժամանակը, ձևաչափը և թույլտվությունների տրամադրումը կմնան բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության և վերահսկողության տակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում