Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտ․ հարձակվողը չեզոքացվել է
24/05/2026 09:02
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին, և ամերիկացի առաջնորդը լավ է, հայտնել է ABC-ի լրագրող Սելինա Վանգը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյային։
Նշվում է, որ կրակոցները Սպիտակ տան մոտ տեղի են ունեցել երեկ երեկոյան։ Fox News-ի տվյալներով՝ ատրճանակով տղամարդը երեք կրակոց է արձակել ԱՄՆ նախագահի նստավայրի ուղղությամբ, և Գաղտնի ծառայությունը պատասխան կրակով չեզոքացրել է հարձակվողին։
Կրակոցների ժամանակ վիրավորվել է նաև անցորդ։
«ԱՄՆ նախագահը լավ է, և նրան տեղեկացվել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին», – գրել է լրագրողը X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։