26.1 C
Yerevan

Պուտինն ու Էրդողանը կպայմանավորվեն «նոր կողմնորոշիչների» մասին

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին կհանդիպի Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` պայմանավորվելու համար համագործակցության «նոր կողմնորոշիչների» մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, արտասահմանյան պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ Պուտինը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները որակապես նոր մակարադակ են դուրս եկել, իսկ որոշ ոլորտներում` ամենից առաջ էներգետիկայում, ռազմավարական բնույթ են ձեռք բերել:

«Նշեմ, որ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մենք սերտ փոխհամագործակցություն ենք կարգավորել: Հույս ունենք, որ դեկտեմբերին նախատեսվող բարձրագույն մակարդակի համագործակցության Խորհրդի նիստում մենք համատեղ կորոշենք դինամիկ առաջ շարժվելու համար նոր կողմնորոշիչները», -ասել է Պուտինը` ընդունելով ՌԴ-ում Թուրքիայի նոր դեսպանի հավատարմագրերը:

Միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների պատժամիջոցները եւ ռուբլու արժեզրկումը Թուրքիայի տնտեսությունը տանում են ճգնաժամի:

spot_imgspot_img