Անկախ ՀՀ իշխանության հալածանքներից՝ հոգևորականները հավատարիմ են մնում ուխտին. Վեհափառ
Կարդացեք նաև
Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս ՀՀ–ում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման։
Մայր աթոռում այսօր 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրության արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։
Նա Հայաստանում և Սփյուռքում ծառայող հայ հոգևորականներին օրհնեց ու շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարիմ լինելու համար։
«Փա՛ռք Աստծո, Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներն աննկուն են հոգով, անսասան են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը և նախանձախնդրությամբ շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենաշինության, հայրենիքի հզորության և առաջընթացի տեսիլքները»,- ասաց Վեհափառը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում